Ամերիկացի հայտնի քարոզիչ, 93-ամյա Բիլլի Գրեմն ինտերնետում ազգին ուղղված նամակ է հրապարակել, որում ազդարարել է, թե իր երկիրն ավելի է հեռանում Աստծուց:
Նա նամակը սկսումէ իր մահացած կնոջ` Ռութի խոսքերով, որ «եթե Աստված չպատժի Ամերիկային, պետք է ներողություն խնդրի Սոդոմից եւ Գոմորից, ո ոչնչացրել է մեղքի համար»:
Գրեմը ԱՄՆ-ում քրիստոնյաներին ճնշելու դեպքեր է պատմել, թե ոստիկանությունում ծառայող կապելլաններին արգելվել է Քրիստոսի անունը տալ աղոթքի ժամանակ: Նա հայտարարել է, թե ամերիկացիները դեռ շանս ունեն ապաշխարելու եւ դարձի գալու:




























