Ինտերնետի միջոցով վերնաշապիկների վաճառքի ֆրանսիական Early Flicker ընկերությունը ապրանքանիշ է գրանցել Anonymous հայտնի հաքերային խմբավորման լոգոտիպով եւ կարգախոսով եւ այժմ նման վերնազգեստներ է վաճառում: Anonymous-ն ի պատասխան խոստացել է արգելափակել ընկերության աշխատանքը:
Հաքերները տեսագրություն են տարածել եւ հայտնել, որ սկսել են Operation AnonTrademark արշավը` խոստանալով կաթվածահար անել ընկերության բիզնես-գործունեությունը, քանի դեռ Early Flicker-ը չեղյալ չի հայտարարել ապրանքանիշի գրանցումն ու հրապարակային ներողություն խնդրել: Հաքերները ընկերության սեփականատեր Ապոլլիներ Օֆրեի անձնական տվյալները հրապարակել են Pastebin ծառայությունում:




























