Յուրմալայում «Նոր ալիքի» ժամանակ Դիմա Բիլանին նկատել են նոր ընկերուհու` սկսնակ դիզայներ եւ մանեքեն Յուլյա Սարկիսովայի հետ:

Ինչպես նշում է «Արգումետի.ռու»-ն, աստղերը Յուրմալա մեկնում են ոչ միայն նվագելու, այլեւ մամուլի էջերում հայտնվելու համար:

Դիմա Բիլանը որոշել է  բացահայտ սիրաբանել Սարկիսովայի հետ` առանց պապարացիներից քաշվելու: Ընդ որում` նա դեռեւս ձեռնպահ է մնում  իր եւ Սարկիսովայի հարաբերությունների մասին խոսելուց: Յուլյան արդեն ամուսնացած եղել է  ազդեցիկ գործարարի հետ  եւ երեք երեխա ունի:

ԶԼՄ-ները ենթադրում են, որ Դիմային դուր են գալիս ծառայողական սիրավեպերը, որոնք նրան ոչնչում չեն պարտավորեցնում: