Իրանն ու Ղազախստանը գաղտնի պայմանավորվել են, որպեսզի Ղազախստանը Իրանին 450 միլիոն դոլարի չափով, 1350 տոննա զտված ուրանի խտանյութ մատակարարի: Այս մասին, ըստ AP-ի, ասված է ՄԱԳԱԱՏԷ-ի համար հատուկ ծառայությունների կազմած զեկույցում: Կողմերը նախատեսել են այդ գործարքը վավերացնել առաջիկա շաբաթներին:

ՄԱԳԱՏԷ-ում նշում են, որ Թեհրանի ունեցած ուրանի պաշարները մոտ են ավարտվելուն, ինչը կարող է խանգարել նրա միջուկային ծրագրերի իրականացմանը: Ըստ զեկույցի, 1350 տոննա ուրանից Իրանը տեսականորեն կարող է պատրստել մոտ 150 միջուկային մարտագլխիկ:

Միաժամանակ, հատուկ ծառայություններին չի հաջողվել հաստատել, թե որքան է Ղազախստանի կառավարության դերն այս գործարքում: Նշվում է միայն առանձին չինովնիկների մասնակցության մասին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու ՄԱԳԱՏԷ-ն բանակցություններ են սկսել Ղազախստանի հետ, փորձելով բացատրել այդ գործարքի հետ կապված իրավիճակը:

Հիշեցնենք, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ: