Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը հայտարարել է, թե իրեն ձանձրացրել է հիփ-հոփը եւ  դրա հետ մեկտեղ նաեւ հին բեմական անունը:

Երաժիշտը պատրատստվում է  հանդես գալ Սնուփ Լայոն անունով եւ ռեգի ոճի երաժշտություն մատուցել: Նրա խոսքով`  փետրվարին ինքը եղել է Ջամայկայում եւ  բառացիորեն «երկրորդ հարություն» ապրել:  Ավելին, նա իրեն անվանել է վերամարմնավորված  Բոբ Մարլի:

Թե ինչու է որոշել փոխել անունը, երաժիշտը չի հայտնում: Նա հայտարարել է, որ դադարելու է երգել բռնության մասին եւ նրա երաժշտությունը «լի է լինելու ռեգիի խաղաղ ռիթմերով»: Աշնանը կթողարկվի երաժշտի նոր ալբոմը: