Թեթեւ խմելով` մարդիկ իրենց աչքին ավելի գայթակղիչ են դառնում: Շրջապատողները սակայն ոչ մի փոփոխություն չեն նկատում: Գիտնականները դա բացատրում են գլամուրային կյանքի մասին ֆիլմերի ազդեցությամբ:Գիտնականները նման եզրահանգման են եկել գիտափորձերի արդյունքում, հաղորդում է  NEWSru.com-ը:

Սկզբում հետազոտողները Ֆրանսիայի բարերից մեկում հետեւել են 19 տղամարդու եւ կնոջ` խնդրելով նրանց գնահատել սեփական գրավչությունը: Պարզվել է, որ որքան շատ են նրանք խմել, այնքան ավելի շատ են իրենց հմայիչ համարում:Երկրորդ թեստն անցակցվել է երիտասարդների շրջանում, որնց տվել են նույն խմիչքը, մի մասին ալկոհոլով, մյուսին` առանց: Պարզվել է, որ ալկոհոլ օգտագործածներն իրենց ավելի գրավիչ են համարում:Ֆրանսիացի, ամերիկացի եւ հոլանդացի  գիտնականները պարզաբանել են, որ դա տեղի է ունենում գլամուրային կյանքի մասին ֆիլմերի ազդեցությամբ: Բրիտանացի գիտնականներն էլ ավելացրել են, որ ալկոհոլի ազդեցության տակ  գտնվող տղամարդկանց կանայք ավելի գեղեցիկ չեն թվում: