Շիրակի մարզի Անուշավան գյուղի մոտակայքում այսօր` օգոստոսի 1-ին ժամը 19-ի սահմաններում տեղի է ունեցել ճանապարհային պատահար, կան տուժածներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 23 TT 708 համարանիշի (25-ամյա վարորդ Գ.Տեր֊-Գրիգորյան) եւ «ՊԱԶ» 672 L մակնիշի 0852Լ համարանիշի (63-ամյա վարորդ Գ.Դավթյան) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Գյումրի քաղաքի Ավստրիական մանկական հիվանդանոց եւ Գյուլբենկյանի անվան բ/կ են հոսպիտալացվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ, 24-ամյա Նառա Տեր-Գրիգորյանը եւ 1 տարեկան Լեւոն Տեր-Գրիգորյանը:
Բժիշկների կողմից Նառա Տեր-Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Լեւոն Տեր-Գրիգորյանինը` ծանր:


























