Ֆրանսիայի հարավում Մոնթոբանի մզկիթի մոտ խոզի երկու գլուխ են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով մզկիթի իմամին, անհայտ անձինք նաեւ մեծ քանակությամբ խոզի արյուն են լցրել աղոթավայրում:
«Islamophobia Observatory»-ում, որը հետեւում է Ֆրանսիայում հակաիսլամական տրամադրություններին, կատարվածը «ռասիստական սադրանք» են անվանել: Միջադեպի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:
Նշենք, որ հուլիսի 20-ից օգոստոսի 19-ը մահմեդականները նշում են ռամադանը:


























