Հայտնաբերվել է  Ռաֆայելի «Պատանու դիմանկարը» կտավը, որը հիտլերականների կողմից գողացվել էր Երկրորդ համաշխարհայինի ժամանակ լեհ  Չարտորիյսկի իշխանի հավաքածուից եւ կորսված էր համարվում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», չի հաղորդվում,  թե որ երկրում է գտնվում արժեքավոր գործը, ինչպես է այնտեղ հայտնվել եւ ինչպես է այդ մասին հայտնի դարձել:

«Չեմ կասկածում, որ մենք այն կստանանք, կարեւորն այն է, որ նկարը չի կորել ռազմական թոհուբոհի ժամամակ, չի ոչնչացվել:  Այն գոյություն ունի, պահպանվում է  բանկային չհրկիզվող պահարանում, աշխարհի այնպիսի անկյունում, որտեղ օրենքը մեզ համար բարենպաստ է»,- TOK FM ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարարի լիազոր ներկայացուցիչ, պրոֆեսոր Վոյչեխ Կովալսկին: