Եվրահանձնաժողովն այսօր Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում ընդունել է 2012թ.  Գործողությունների ծրագրի առաջին մասը:  Ընդունված որոշումերն առաջին հերթին վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությանը եւ բնության պահպանությանը, գործակալությունն ասել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Շրջակա միջավայրի ոլորտում ԵՄ-ն աջակցելու է էկոլոգիապես մաքուր եւ տեխնոլոգիաները պահպանող արդյունաբերական արտադրանքին, ինչպես նաեւ անտառների պահպանությունը: Տրանսպորտի զարգացման ոլորտում ԵՄ-ն կֆինանսավորի տարածաշրջանային ճանապարհների անվտանգության գործողությունների ծրագրի ներդրմանը` ուղղված տրանսպորտային ենթակառուցվածքների եւ ճանապարհների անվտանգության զարգացմանը:

Նշվում է, որ ընդունված որոշումները կիրականացվեն ENPI-ի` ԱՀԾ հիմնական գործիքի միջոցով: Ընդհանուր առմամբ ծրագրի առաջին մասի իրականացման համար կհատկացվի 22 մլն եվրո:

Արեւելյան գործընկերության անդամ երկրներից են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան: