Օգոստոսի 1-ի երեկոյան Բայկանուրից մեկնարկած բեռնատար «Պրոգրես Մ-16Մ» տիեզերանավը հաջողությամբ միակցվել է Միջազգային տիեզերակայանին:

Միակցումը տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով ժ. 05:18-ին:

Ինչպես հայտնոմ է ռադիո «Մայակը»,  «Պրոգրեսի» թռիչքի առանձնահատկությունն այն է, որ այն այսպես կոչված արագ սխեմայով առաջին անգամ է հասել ՄՏԿ-ին, տիեզերանավի միակցումը կայանին կատարվել է մեկնարկից գրեթե 6 ժամ անց` երկու օրվա փոխարեն:  

«Արագ սխեման» մտադիր են կիրառել նաեւ «Սոյուզների» համար, որպեսզի տիեզերագնացներին ազատեն կայանի հետ միակցման երկօրյա սպասումից: