ԱՄՆ-ի Սենատը եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն են տվել Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթին: Կոնգրեսի երկու պալատների կողմից օրինագծի հավանությունն ստանալուց հետո այն ներկայացվում է նախագահի ստորագրմանը:
Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցների կիրառում այն ընկերությունների եւ անձանց նկատմամբ, որոնք համագոծակցում են իրանական իշխանությունների հետ ուրանի մշակման բնագավառում, Իրանին են ծախում, վարձակալում կամ տրամադրում նավթի փոխադրման տանկերներ, ինչպես նաեւ ապահովագրական ծառայություններ են մատուցում National Iranian Tanker ընկերությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցներ նաեւ այն անձանց եւ ընկերությունների դեմ, որոնք Իրանին օգնություն են ցուցաբերում ռադիոյի կամ հեռազդանշանի, հետեւելու միջոցների, ինչպես նաեւ ցույցերի ճնշման սարքավորումներ ձեռքբերելիս:



























