ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գաղտնի հրահանգ է ստորագրել, որը ԿՀՎ-ին եւ ամերիկյան այլ հատուկ ծառայությունների թույլ է տալիս օգնել սիրիական ընդդիմությանը: Փաստաթղթի ստորագրման ամսաթիվը հայտնի չէ, հայտնի է, որ այն տեղի է ունեցել այս տարի:
Այդ մասին հայտնում է Reuters-ը`վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներին: 

Ըստ աղբյուրի` գրոհայինների օգնության տրամադրումը վերահսկվում է Թուրքիայի հարավում գտնվող Ադանայի գաղտնի ռազմակայանից: Ռազմակայնն ստեղծվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի կողմից: Ադանայի մոտ է տեղակայված նաեւ ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի Ինջիրլիկ ռազմակայանը:

Ասադի հակառակորդնեին ֆինանսական միջոցներ են տրամադրում «Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի հարուստ ընտանիքները», նշում են եվրոպական կառավարական աղբյուրները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ New York Times թերթը հայտնել էր, որ Թուրքիայի հարավում գտնվում է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի աշխատակիցների մի փոքր խումբ, որը վերահսկում է ապստամբներին զենքի տրամադրումը: Հաղորդվում էր, որ սրիական իշխանությունների դեմ մարտերի համար նախատեսված զենքը Սիրիա է ուղակվում թուրքական սահմանով` միջնորդների օգնութամբ` ներառյալ սիրիական  «Մամեդական եղնայրներ» կազմակերպության անդամներին: Մատակարարումները վճարվում են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի կողմից:

Ավելի վաղ այս շաբաթ ամերիկյան NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի զինված ընդդիմությունն առաջին անգամ ստացել էր զենիթային հրթիռային համալիրների մի փոքր խմբաքանակ, որոնք  հասցվել էին Թուրքիայից: