Եգիպտոսում կրոնական հողի վրա բախումներ են տեղի ունեցել` պայմանավորված նրանով, որ քրիստոնյայի հետ կռվում մահմեդական էր զոհվել:

Կահիրեից ոչ հեռու գտնվող գյուղական եկեղեցու վրա մահմեդականների հարձակման արդյունքում նվազագույնը 16 մարդ տուժել են, որոնցից 10-ը` ոստիկաններ: Այրվել են գյուղի մի քանի տներ, գրում է utro.ru-ն:

Քրիստոնյա ղպտիների նկատմամբ բռնությունները Եգիպտոսում սաստկացել են նախորդ տարի նախագահ Հոսնի Մուբարաքին պաշտոնանկ անելուց հետո, որը ջանում եր զսպել կրոնական ծայրահեղականությունը: