Սվերդլովի մարզի ոստիկանները զենք են կիրառել`ձերբակալելիս վիրավորելով Մելնիչնայա գյուղի բնակչին, որը դանակով հարձակվել էր սեփական ընտանիքի անդամների վրա:
ՌՔԿ քննչական վարչությունը հայտնում է, որ սպանությունը կատարվել է հինգշաբթի գիշերը Լենինի փողոցում գտնվող տանը: Քննության տվյալներով` 29-ամյա տղամարդը դանակով հարձակվել է 23-ամյա կնոջ վրա, այնուհետեւ սպանել նրա թոշակառու ծնողներին:
Հետո փորձել է 4-ամյա որդու հետ հեռանալ, սակայն տնից քիչ հեռու շրջափակվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Բանակցելու արդյունքում տղամարդը բաց է թողել որդուն, բայց ձերբակալվելիս դիմադրություն է ցույց տվել, այդ պատճառով ոստիկաններն օդ են կրակել: Տղամարդը փորձել է դանակով վիրավորել ոստիկանին, դրանից հետո վարչության պետը կրակել է հանցագործին` ազդրից վիրավորելով:
Կասկածյալն ու նրա կինը հոսպիտալացվել են:
Կասկածյալին կալանավորելու եւ նրան մեղադրանք ներկայացնելու հարցը, այդ թվում` ոստիկանի վրա հարձակվելու համար, կորոշվի նրա ապաքինվելուց հետո



























