Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Ռուբեն Սինոյանը եւ Արագածոտնի մարզպետի տեղակալ Մանաֆաս Առաքելյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Վերջիններս զբաղեցրած պաշտոններից ազատվել են իրենց դիմումների համաձայն:
Նշենք, որ նրանք երկուսն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են:



























