Հայաստանը վրացական Աջարիայի շրջանում հանգստացողների թվով երկրորդ տեղում է:
Աջարիայի տուրիզմի դեպարտամենտի տվյալներով` հունվար-հուլիսին Հայաստանից այնտեղ է այցելել 39 հազար 749 մարդ: Այս ցուցանիշով Հայաստանը միայն Թուրքիային է զիջում, որտեղից նույն ժամանակահատվածում 65 հազար 300 մարդ է այցելել:
Հաջորդում են Իրանը` 23 հազար 255 այցելու, Ադրբեջանը` 21 հազար 937 եւ Ռուսաստանը` 13 հազար 596:
«GHN»-ի հաղորդմամբ, Աջարիա այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 34.3%-ով: Հունվար-հուլիսին ընդհանուրը 899 հազար 934 զբոսաշրջիկ է այցելել, ինչը 114.3%-ով շատ է 2010թ. տվյալներից:
2011թ. հունվար-հուլիսի ընթացքում եղել էին 670 հազար 127 այցելուներ, 2010-ին` 419 հազար 868:
2012թ. արտասահմանցի այցելուների թիվը տարվա ընթացքում եղել է 434 հազար 397, ինչը 107.1% -ով ավելի է նախորդ տարվանից` 209 հազար 723 այցելու, իսկ 2010-ին թիվը կազմում էր 120 հազար 53 մարդ:



























