Ամբողջովին արյունլվա երեսնամյա Դմիտրի Բուրիմովը Եկատերինբուրգի փողոցներում շրջում էր` մարդկային գլուխը ձեռքին: Նա գլխատել է կնոջ սիրեկանին, երբ նրանց միասին էր բռնացրել: Ոստիկանության քաղաքային բաժանմունք են զանգահարել սարսափահար վկաները:
Ինչպես հայտնում է LifeNews-ը, երիտասարդը ժամանած ոստիկաններին հանձնվել է առանց դիմադրության:
Դմիտրին հայտնել է, որ գլուխը պատկանում է 23-ամյա մի երիտասարդի, ում բռնացրել է նախկին կնոջ տանը: Տան ետնամասում` խոտի վրա հայտնաբերվել է տղամարդու գլխատված մարմինը:
Քննիչներն արդեն պարզել են, որ Դմիտրին առավոտյան այցելել էր իր նախկին կնոջը` Օլգային: Բնակարանում տեսնելով օտար տղամարդուն` նա դանակով հարձակվել է զույգի վրա:
Օլգան կտրվածքներ է ստացել ձեռքերի վրա, սակայն հասցրել է դուրս պրծնել եւ փախչել: Նրա սիրեկանի բախտը չի բերել: Խելագարված խանդոտը Ալեքսանդր Ումարովին քարշ է տվել բակ եւ հարեւանների աչքի առաջ նույն դանակով գլխատել է նրան:
Այժմ Դմիտրի Բուրիմովը ձերբակալված է, նրա հետ աշխատում են քննիչները: Նա պետք է անցնի հոգեբուժական փորձաքննություն:




























