Հրազդանի կիրճում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրում  երեկ` օգոստոսի 1-ին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Դավիթ Հայրապետյանը: Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը:

Դավիթ Հայրապետյանը  ՀՀ պետական ագրարային համալսարանի քոլեջի 2-րդ կուսի ուսանող է եւ վնասվածքը ստացել վիճաբանության ընթացքում վայր ընկնելու արդյունքում: Ավելի ուշ` օգոստոսի 2-ին՝ գիշերը ժամը 00:10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները նշված ռեստորանային համալիրի կողմից վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել   27-ամյա Գարիկ Դանիելյանին,  բարմեն, Վրաստանի քաղաքացի Պավել Կերդիկոշվիլիին: Ավելի ուշ բաժին են ներկայացվել  26-ամյա Դավիթ Հովհաննիսյանը եւ  25-ամյա Արտակ Ավետիսյանը:

Դավիթ Հայրապետյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները պարզվում են: NEWS.am-ի տեղեկություններով` վիճաբանության մասնակիցները եղել են ոչ սթափ վիճակում: