Հուլիսին ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանային գծում  ավելի քան 1300 անգամ խախտել են հաստատված հրադադարի ռեժիմը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, Ադրբեջանը, այդ թվում, 270 անգամ կիրառել է դիպուկահար զենք եւ 70 անգամ խոշոր տրամաչափի զենք:

Անցյալ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադրի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմից  սպանվել է մեկ զինծառայող եւ վիրավորվել` մեկ խաղաղ բնակիչ:

Ինչպես տեղեկացվել է նախկինում, հուլիսի 21-ին գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ Գոռ Փարսյանը վիրավորվել է ձեռքի շրջանում: Հուլիսի 25-ին իրականցված դաշտային մոնիտորինգի ժամանակ ԵԱՀԿ ներկայացուցիչներ Անտալ Հերդիչը եւ Իրժի Աբերլեն հանդիպել են վիրավորի հետ: