Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, օգոստոսի 8-ին Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սարգսյանը Ռուսաստան է մեկնելու աշխատանքային այցով:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զրույցի ընթացքում նախագահները քննարկելու են քաղաքական, հումանիտար եւ առետւրա-տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը:




























