Հայաստանի կառավարության այսօրվա` օգոստոսի 2-ի նիստում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց Բնակչության ծերացման հետեւանքներից բխող հիմնախնդիրների լուծման ռազմավարությունը (ֆոտոռեպորտաժ); ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ այդ ռազմավարությամբ նախատեսվում է բյուջեից միջոցներ հատկացնել` տրանսպորտը տարեցների եւ հաշմանդամների կարիքներին հարմարեցնելու համար: «Տրանսպորտային կազմակերպությունների 90 տոկոսը մասնավոր են, անհասկանալի է, թե ինչպես պետք է բյուջեով օգնել այդ մարդկանց»,- հարց ուղղեց Գ. Բեգլարյանը;
Ա. Ասատրյանը պատասխանեց, որ կլինեն նաեւ միջազգային դոնոր կազմակերպություններ, կմշակվեն նորմատիվային որոշ փաստաթղթեր:
Սակայն բանավեճին միջամտեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ասելով, որ ռազմավարությունը պետք է հստակ նշի, թե ինչպես պետք է օգնել հաշմանդամներին ու տարեցներին: Ի վերջո` Տ. Սարգսյանը մանրամասնեց, որ պետությունը պարզապես պետք է ստանդարտներ մշակի հասարակական տրանսպորտ շահագործող մասնավոր կազմակերպությունների համար, ու միայն դրա համար պետք է բյուջեից միջոցներ հատկացնել;


























