Օգոստոսի 1-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Աբելյան փողոցում գտնվող կոշիկի նորոգման կրպակից բերման են ենթարկել 36-ամյա Վրեժ Ս.-ին եւ 50-ամյա Հայկ Ջ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշված կրպակից հայտնաբերվել են տարբեր տարաներ՝ թմրամիջոցի նմանվող հեղուկներով, ներարկիչներ, «Դիմեդրոլ»-ի դեղահաբ եւ բամբակյա խծուծներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


























