Օգոստոսի 1-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Անուշավան ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսի: Բախման հետեւանքով «Օպել»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Դ. Անհաղթի եւ Կ. Ուլնեցու փողոցների խաչմերկում բախվել է «ՎԱԶ-2115-199» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2115-199»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 2-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2411» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին ընկել է ճամփեզրի փոսը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:


























