Pussy Riot խմբի մասնակիցների` Նադեժդա Տոլոկոննիկովայի, Մարիա Ալյոխինայի և Եկատերինա Սամուցեւիչի դատական նիստը ընդհատել է ռումբի մասին անանուն զանգը: Անհայտ անձը հայտնել է, որ դատարանում ռումբ է տեղադրված:

Դահլիճում գտնվող բոլոր ներկաներին դուրս են հրավիրել: Pussy Riot-ի պաշտպան Մարկ Ֆոյգին իր բլոգում գրել է. « Ասում են` մեզ ականապատել են: Մնում եմ շինության ներսում»:

Ինչպես հայտնում է « Ինտերֆաքս»-ը, դատարանում ռումբի տեղադրման մասին լուրը չի հաստատվել, նիստի բոլոր մասնակիցները վերադառնում են դահլիճ:

Մոտակա ժամանակներս կշարունակվեն Pussy Riot փանկ-խմբի մասնակիցների հանդեպ  ներկայացված մեղադրանքի լսումները: Դատավոր Մարինա Սիրովան կհրապարակի պաշտպանական կողմի` գործընթացի ետ կանչման  մասին որոշումը :

Դատալսումների սկզբից սա արդեն դատարան ներկայացված  5-րդ ետկանչն է` ինչպես պաշտպանական կողմից, այնպես էլ մեղադրող կողմից: