Երուսաղեմում օգոստոսի 2-ին կկայանա թվով 10-րդ «Հպարտության շքերթը»: Ենթադրվում է, կմասնակցի 5 հազար մարդ:
Փողոցները, որոնցով անցնելու է գեյ-շքերթը, ավտոտրանսպորտի երթեւեկության համար փակ են լինելու: Միջոցառումը կհսկեն հարյուրավոր ոստիկաններ: Շքերթն ավանդույթի համաձայն` հարուցել է ուլտրաուղղափառների դժգոհությունը, որոնք կոչ են անում «սոդոմիստներից պաշտպանել սուրբ քաղաքը»: Շքերթի ընթացքում Երուսաղեմի Մեա Շեարիմ կրոնական թաղամասում` Քիքար Շաբաթ հրապարակում, կկայանա «զանգվածային աղոթք` ի նշան ցավի եւ վշտի», հաղորդում է MIGNews-ը:
Միաժամանակ, Թել Ավիվում սգո միջոցառումներ են անցկացվում ԼԳՏՊ համայնքի կենտրոնում կրակոցների երրորդ տարելիցի առթիվ, որոնց ընթացքում սպանվել էին 17-ամյա աղջիկ եւ 26-ամյա տղամարդ: Հանցագործությունն այդպես էլ չի բացահայտվել:
Օգոստոսի 1-ին Մեիր զբոսայգում բացվել է «Բռնության դեմ պայքարի կենտրոն», որտեղ կամավորները հոգեբանական օգնություն կցուցաբերեն սեռական ոչ ավանդական կողմնորոշման ներկայացուցիչներին:




























