Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հրապարակել է Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների վերջնաժամկետը: Ըստ տեղեկատվության, երկրում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թ-ի օգոստոսին, գրում է Zaman թերթը:
Բոզդաղը ընդգծել է, որ 2014 թ-ին կանցկացվեն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համընդհանուր խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2015 թ-ին:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի խոսնակը հայտնել է , որ Գյուլը կարող է դնել իր թեկնածությունը 2014 թ-ի նախագահական ընտրություններում: Ավելի վաղ, երկրի խոհրդարանը Գյուլի համար փոփոխել էր օրենքը` նախագահի կառավարման ժամանակահատվածը 5 տարուց երկարաձգելով մինչեւ 7 տարի, ինպես նաեւ երկրորդ անգամ թեկնածությունն առաջադրելու հնարավորություն է ընձեռել :
Կառավարող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցությունն այս լուրը վատ է ընդունել` հասկացնելով, որ իրենց կուսակցությունը կպաշտպանի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Փորձագետների կարծիքով Թուրքիայում կգործի ռուսական սցենարը` նախագահը կնստի վարչապետի աթոռին, իսկ վարչապետը` նախագահի:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», սպասվելիք ընտրություններին հատկապես մեծ ինտրիգ է հաղորդում վարչապետի ծանր հիվանդության մասին պտտվող լուրերը, որոնք վերջին ժամանակներս ակտիվորեն տարածվում են թուրքական եւ արեւմտյան լրատվամիջոցներում:



























