«Պուտինը ցանկանում է կառավարել ինչպես Ստալինը եւ ապրել ինչպես Ռոման Աբրամովիչը, այս մասին գրել է ռուս ընդդիմադիր Գարի Կասպարովը` Times ամսագրում հրպարակված իր հոդվածում, որտեղ նա Պուտինին համարում է նույնպիսի դիկտատոր, ինչպիսին Լուկաշենկոն է, իսկ Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին մեղադրում է դիկտատորի հետ սիրախաղ անելու մեջ:
«Պուտինին նույնպես պետք չեն իդեալներ: Նա միայն հետաքրքրված է սեփական իշխանությունը դրսեւորելու եւ պետական միջոցները իր ընկերների ձեռքը փոխանցելու հարցերով: Նա ցանկանում է իշխել ինչպես Ստալինը, եւ ապրել ինչպես Ռոման Աբրամովիչը: Բոլոր դիկտատորներին դուր է գալիս աստծո դերը ստանձնել, իսկ ինչը կարող է դրա համար ավելի լավ հնարավորություն ստեղծել, եթե ոչ ձմեռային օլիմպիական խաղերը` ամառային հանգստավայրում»,- հարց է տալիս շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը:
Կասպարովը նկատում է, որ Սոչիի մերձարեւվադարձային դիրքը մեխանիկորեն պետք է բացառեր վերջինիս մասնակցությունը ձմեռային խաղերի անցկացման համար հայտարարված մրցույթին, սակայն Միջազգային Օլիմպիական Կոմիտեն այդպես չկարծեց:
Կասպարովը նաեւ ավելացրել է, որ Լուկաշենկոն չի մասնակցում Օլիմպիական խաղերին, քանի որ անցյալ տարվանից նրան արգելված է մտնել Եվրամիության տարածք: Բայց բոլոր այն պատժամիջոցները, որոնք կիրառվել են Լուկաշենկոյի հանդեպ, սազական է նաեւ Ռուսաստանին, ինպես նաեւ «Երկակի ստանդարտներով» եվրամիությանը:
Նա կարծում է, որ հնարավոր կլիներ հաղթահարել Օլիմպիական խաղերի երկերեսությունը, եթե Պուտինին առաջարկվեր խաղերին հետեւել տնից` հեռուստացույցով: Ըստ Կասպարովի, արդեն ժամանակն է, որպեսզի օլիմպիական շարժումը որդեգրի համամարդկային իդեալները եւ դադարի սիրախաղ անել դիկտատորների հետ:



























