2012 թ-ի սկզբից ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանային գծում  ավելի քան 11 հազար  անգամ խախտել են հաստատված հրադադարի ռեժիմը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, Ադրբեջանը, այդ թվում, ավելի քան 2000 անգամ կիրառել է դիպուկահար զենք եւ մոտ 300 անգամ խոշոր տրամաչափի զենք:

Տարվա սկզբից ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերի պատճառով զոհվել է 11 զինծառայող. 20 մարդ վիրավորվել է, այդ թվում` 3 խաղաղ բնակիչ:

Նշենք, որ վերջին տարիներին այս առումով Ադրբեջանը շարունակում է «ռեկորդ» գրանցել, եթե 2006 թ-ին Ադրբեջանը հրադադարը խախտել էր 600 անգամ, ապա 2007 թ-ին` մոտ 1400 անգամ, 2008 թ-ին` 3500 անգամ, 2009-ին` մոտ 4600 անգամ, 2010-ին` 7200 անգամ, իսկ 2011թ-ին` ավելի քան 12 600 անգամ: