Նորզելանդական Երութի քաղաքում վերջերս արտասովոր մրցույթ է տեղի ունեցել, որին հասարակությունը տարբեր գնահատականներ է տվել. մրցույթ` մեռած օպոսումի լավագույն հագուստի համար:
Մրցույթի նախաձեռնողն է տեղական դպրոցը, մասնակիցները` նրա աշակերտները: 120 աշակերտ ներկայացրել են աշխատանքներ տարբեր հագուստներով: Օպոսումները հանդես են եկել ամենաբազմազան հագուստներով` բռնցքամարտիկից մինչեւ ափին հանգստացողի: Իսկ որոշ կենդանիների եղունգներ նույնիսկ ներկված են եղել, գրում է Taranaki Daily News-ը:
Համացանցում մրցույթի վերաբերյալ բուռն քննարկումներ են ծավալվել: «Երեխաներին սովորեցնել սպանել, հետո դիակները հագցնել զվարճանքի համար` ամենազզվելի բաներից մեկն է, որը ես երբեւէ տեսել եմ», - մեկնաբանել է համացանցից օգտվողներից մեկը:
Հարցումը ցույց է տվել, որ հասարակության մեծ մասը կարծում է, որ մրցույթը չափից դուրս էր: 57%-ը պնդում էին, որ դա անմարդկային է: 43%-ն էլ այն անվնաս զվարճանք են համարում, գրում է NEWSru.com-ը:
Իր հերթին Երութիի դպրոցի տնօրեն Պոլինա Սաթոնը հայտարարել է, որ միջոցառումը ֆանտաստիկ է եղել եւ դպրոցում դրական արձագանքներ է ստացել:
































