«Վկոնտակտե» սոցկայքը կարող է բոյկոտի ենթարկվել համասեռամոլների, լեզբուհիների կողմից, որոնք կազմում են դրա օգտատերերի 4-5% -ը: Նրանց վրդովեցրել էր այն, որ սոցկայքի ղեկավարությունը հրաժարվել էր հատուկ նշաններ ներմուծել նույնասեռական զույգերի համար, եւ դա արել է վիրավորական ձեւով:
«Վկոնտակտե» սոցկայքը փաստարկում է, որ Ռուսաստանում միասեռական ամուսնություններն արգելված են: Միաժամանակ նա չի հեռացնում մանկապղծական պոռնոները եւ չի փակում ֆաշիստական էջերը, «Իզվեստիային» հայտնել են ԼԳՊՏ հանրության ներկայացուցիչները:
Նրանք մտադիր են հասնել նրան, որ «Վկոնտակտե» սոցկայքն իրենց համար նոր կարգավիճակ ներմուծի: Բոլոր շահագրգիռ անձանց կոչ են արել իրենց ավատարների վրա վարդագույն եռանկյուն փակցնել սեւ ֆոնի վրա` երկնագույնների եւ վարդագույնների իրավունքների համար պայքարի միջազգային նշանը:
Աղմուկը բարձրացել էր, երբ «Վկոնտակտե» սոցկայքի օգնության բաժին էր դիմել երկնագույն օգտվող Օլեգը: Նա իր էջում ցանկացել էր նշել, որ հարաբերության մեջ է տղամարդու հետ, սակայն համապատասխան նշան չէր գտել:
Նա դիմել էր աշխատակազմին եւ ստացել նման պատասխան. «ՌԴ-ում արգելված են նույնասեռ ամուսնությունները: Եթե ուզում եք, փոխեք ձեր սեռը: Հիանալի տրամադրություն ենք մաղթում»:
«Վկոնտակտե» սոցկայքի մամուլի քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը «Իզվեստիային» հայտնել է, որ ոչ այժմ, ոչ էլ հետագայում ոչ մի հատուկ նշաններ կամ կարգավիճակներ միասեռականների համար չեն ներդրվելու:




























