Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական կռիվների եւ բախումների համատեքստում, ԱՄՆ-ի արեւմտյան ափի Հայ օգնության միությունը կոչ է անում միավորվել Սիրիայում շարունակվող  ճգնաժամի պայմաններում տառապող  հայերին օգնելու իրենց նախաձեռնությանը: Այս մասին հայտնում է «Asbarez»-ը:

«Այս օրհասական պահին Հայ օգնության միությունն առաջարկում է ջանքեր գործադրել Սիրիայի հայերի համար օգնություն հավաքելու համար: Այս գործում  աջակցությունը սահմաններ չունի եւ Սիրիայում գործող  հայկական դպրոցների օգնության հիմնադրամին  նվիրաբերված ցանկացած գումար ցույց կտա մեր համերաշխությունն ու բարոյական պարտքը  դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցների հանդեպ»._նշում է թերթը:

Սիրիայում բնակվում են  60-70 հազար հայ, որը կազմում է ընդհանուր բնակչության  մոտ 0,5 տոկոսը: Նրանց մեծ մասը բնակվում են հալեպում, իսկ մյուս հատվածը տարածված են բազմաթիվ այլ քաղաքներում` Լաթակիայում, Հոմսում, Հասակեյում, Յակուբիեյում, Ռակայում, Քեսաբում եւ իհարկե Դամասկոսում: