Սարատովի օդանավակայանի ուտիլիզացման վառարանում այրել են հայկական բաստուրմա եւ սուջուխ, սառեցված ձուկ, մեղր, ինչպես նաեւ ադրբեջանական պանիր:

Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի գյուղտնտեսության վերահսկման ծառայության պաշտոնական կայքում, ապրանքները փորձել են ձեռքի պայուսակով տեղափոխել: Ընդ որում, խախտվել են տեղափոխման կանոնները: Տերերը չեն ունեցել անհրաժեշտ անասնաբուժական փաստաթղթեր:

Սարատովի օդանավակայանում առգրավվել են 4 կգ մեղր Հայաստանից եւ Ադրբեջանից, 11 կգ պանիր Ադրբեջանից, 3 կգ սառեցված ձուկ Հայասստանից, ինչպես նաեւ սուջուխ եւ բաստուրմա: 

Ինչպես հայտնում է Սարատովի «Վերսիա» գործակալությունը, մաքսակետի հսկչի վերահսկողությամբ ապրանքներն այրել են օդանավակայանի ուտիլիզացման վառարանում: