Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկները՝ 65 հազար 100 են:

«Փաստինֆոյի» փոխանցմամբ, 2012թ. հուլիսի վերջի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Հայաստանի Հանրապետությունում եղել է 77 հազար 4 մարդ, նրանցից 65 հազար 53-ը եղել են գործազուրկ: Փաստորեն, պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվից աշխատանք չի փնտրել 47-ը: Երեւանում 23 հազար 682 աշխատանք փնտրողներից 21 հազար 334-ը եղել են գործազուրկ:

2012թ. առաջին կիսամյակում աշխատանքով ապահովվել է՝ հունվարին՝ 659, փետրվարին՝ 881, մարտին՝ 965, ապրիլին՝ 948, մայիսին՝1037, իսկ հունիսին 941 մարդ:

Նպաստաառու գործազուրկները 2012թ. առաջին կիսամյակում եղել են՝ հունվարին 14 հազար 100, փետրվարին՝ 13 հազար 600, մարտին՝ 13 հազար 300, ապրիլին՝ 13 հազար 800, մայիսին՝ 13 հազար 300, հունիսին՝ 12 հազար 700:

Նշենք նաեւ, որ գործազրկության նպաստի միջին չափը այդ ամիսներին կազմել է՝ հունվարին՝ 16 հազար 500, փետրվարին՝ 16 հազար 235, մարտին՝ 16 հազար 195, ապրիլին՝ 15 հազար 883, մայիսին՝ 16 հազար 139, հունիսին՝ 16 հազար 347դրամ: