Միանգամից երեք թոփ մենեջերներ են լքում աշխարհի ամենախոշոր Facebook սոցցանցը: Հաղորդագրությունը տեղակայված է նրանց  Facebook-ի էջերում:

Տվյալ հրաժարականները շարունակում են Facebook-ից թոփ մենեջերների հեռացումների շարքը: Հուլիսին իր հեռանալու մասին էր հայտարարել ընկերության տեխնիկական տնօրեն Բրետ Թեյլորը, որն աշխատելու է սեփական սթարթափի վրա, իսկ մայիսին Facebook-ից Pinterest սոցկայք էր գնացել PR-տնօրեն Բարի Շնիթը:

Երեք թոփ մենեջերները հայտարարել են, որ կզարգացնեն սեփական արտադրանքը: Facebook-ի մարկեթինգի տնօրեն Քեթի Միթիչը գրել էր, որ կզարգացնի սեփական սթարթափը, որը կապված է բջջային տեխնոլոգիաների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 

Facebook-ի գործընկերների հետ աշխատանքի գծով տնօրեն Էթան Բերդը աշխատել է 4 տարի եւ պատասխանատու է եղել խոշոր ծրագրավորողների հետ հարաբերությունների կարգավորման համար:  Facebook-ի մյուս աշխատակիցը, որը հայտարարել էր իր հեռացման մասին բջջային պլատֆորմի մարքեթինգի տնօրեն Ջոնաթան Մաթուսն է: