Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատը  ստեղծել է աշխատանքային խումբ Սիրիայի  գործարար հայերին օգնելու համար: Ինչպես օգոստոսի 2-ին հայտնել է Հայաստանի  առեւտրա-արդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, խումբը կխորհրդակցի գործարարների հետ հայկական օրենսդրության շուրջ եւ կօգնի նոր բիզնես բացելու հնարավորություններ գտնել:

Արաբագետ Արաքս Փաշայանի խոսքերով, Հայաստանում սիրիական համայնքը համախմբված են եւ մեծամասնությունը չի պատրաստվում հեռանալ երկրից,«Մեծ մասը  պատրաստ են հաղթահարել  դժվարությունները»,- ընդգծել են նա:

Արայիկ Վարդանյանը հիշեցնում է, որ Հայաստանում գտնվող սիրիահայերը հիմնականում աշխատում են առեւտրի բնագավառում, իսկ  մի որոշ չափն էլ` ոսկերչության բնագավառում: «Սիրիայից մեզ մոտ եկողների թիվն դեռեւս այդքան էլ մեծ չէ, վերջին տվյալներով Հայաստան են ժամանել մոտ 3000 մարդ, որոնցից միայն 2-3 տոկոսն է պատրաստվում մնալ Հայաստանում, բայց անգամ նման խմբաքանակի մարդկանց մենք պատրաստ ենք օգնել»,_հայտնել է Ա. Վարդանյանը: