Իսպանական ոստիկանությունը Քադիսի շրջանում գտնվող  Լա-Լինեսա դե լա Կոնսեպսիոն քաղաքում ձերբակալել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ 3 անդամների, որոնց մոտ հայտնաբերվել են պայթուցիկներ եւ թույն: Այս մասին խոսվում է տեղական լրատվամիջոցի տարածած հայտարարության մեջ:

Ըստ տեղեկատվության, ձերբակալվել են  2 չեչեն  եւ Թուրքիայի մեկ քաղաքացի, որոնք ահաբեկչություն էին ծրագրավորել Իսպանիայի տարածքում, հայտնում է «Ուտրո.ru»-ն:

Իսպանիայի Ներքին գործերի նախարար Խորխե ֆերնանդես Դիասը խոստացել է  հանդես գալ առանձին ասուլիսով, որի ընթացքում կմանրամասնի «Ալ-Քաիդա»-ի ենթադրյալ 3 ձերբակալված  անդամների ծրագրի մասին: