Իրանական միջուկային օբյեկտների ռազմական հարձակումները կարող են իրականացվել առաջիկա 3 ամիսների ընթացքում: Այդ մասին հայտարարել է «Մոսադ» արտաքին հետախուզության նախկին ղեկավար Էֆրայիմ ա-Լեւին New York Times-ի հրատարակության մեջ:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ուժային կառույցների բազմաթիվ աղբյուրներ համամիտ են Լեւիին այդ հարցում: «Եթե ես իրանցի լինեի, ապա պետք է վախենայի իմ գոյության համար առաջիկա 12 շաբաթվա ընթացքում», - մեկնաբանել է ա-Լեւին:

Ըստ NYT-ի` Նեթանյահուն կարծում է, որ արդեն աշնան վերջում Իրանը կանցնի այսպես կոչված  «անդառնալի կետը» եւ կստեղծի ատոմային ռումբի առաջին օրինակները, որոնք պատրաստ կլինեն Իսրայելի դեմ օգտագործման: 

Ըստ ռազմական վերլուծաբանների` Իսրայելը չի ցանկանում Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսել ձմռանը: Նեթանյահուն մտավախություն ունի, որ ԱՄՆ-ում ընտրություններից հետո իր վերընտրվելու դեպքում Բարաք Օբաման շահագրգռված չի լինի Իրանում ռազմական գործողություն ծավալելու մեջ:

Միթ Ռոմնիի ընտրվելու դեպքում Իրանում արագ ռազմական գործողությունը եւս քիչ հավանական է: Նոր նախագահին ժամանակ պետք կլինի գործին հետամուտ լինելու համար, իսկ Իսրայելը չի կարող սպասել` վախենալով իրանական ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներից: