Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրադրությունը գնալով սրվում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վրացական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելին: Ըստ նրա` Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան ակտիվ է աշխատում, իսկ Սահակաշվիլիի «Ազգային շարժումն» աշխատում է ի հակառակ դրան:
«Տվյալ պահին «Ազգային շարժում» բլոկի հնարավորություններն ավելի շատ են, քան «Վրացական երազանքինը», - նշել է Ռոնդելին: Ըստ նրա` Սահակաշվիլիի թիմը կհավաքի 50-60%, իսկ «Վրացական երազանքը»` 30%:
Նա հույս է հայտնել, որ այս անգամ Վրաստանում հնարավոր կլինի թափանցիկ ընտրություններ իրականացնել վերջին 20 տարիների ընթացքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանական ընտրությունները նշանակել էր այս տարվա հոկտեմբերի 1-ին:




























