Կիեւի շրջանի ավտոտեսչության կայքը կոտրել են մի խումբ թուրք հաքերներ: Օգոստոսի 2-ի առավոտյան դրա գլխավոր էջին հայտնվել է մակագրություն` Hacked by TURK KURSUNU, խմբի էլեկտրոնային հասցեն եւ երկու լուսանկարներ:
Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, նրանցից մեկի վրա պատկերված է զինվորի գլխին իր կարիքները հոգացող տղա, իսկ երկրորդին` Դավիթի վառվող աստղը:
Լուսանկարի ներքո անգլերենով տեքստ է. «Մենք երբեք չենք ճանաչի Իսրայելը: Իսրայելը սնանկ պետություն է, ոչ ոք չի ընդունում, որ շուտով գալու է Իսրայելի վերջը «Անսար Ալլահի» ձեռքերով (ահաբեկչական խմբավորում), եւ Աստծո մարգարեն ձեզ անիծել է: Թող ապրի Պաղեստինը, մահ Իսրայելին: Մահ ձեզ»:
Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, վերջին շաբաթվա ընթացքում հաքերական այդ նույն խմբի հարձակումների զոհ են դարձել տասնյակ կայքեր Թաիլանդում, ԱՄՆ-ում, Մոնղոլիայում, Գերմանիայում, Ինդոնեզիայում եւ այլ երկրներում:




























