Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների ջերմացում չի նկատվում, եւ ոչ մի Մեծ Բրիտանիա էլ չի կարող դա շտկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «IzRus.co.il»-ի խմբագրի տեղակալ Ալեքսանդր Գոլդենշտեյնը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը ցանկանում է, որպեսզի Իսրայելը ներողություն խնդրի «Մավի Մարմարայի» համար, սակայն Թել Ավիվը մտադիր չէ դա անել: «Լճացումը շարունակվում է»,-հայտարարեց Գոլդենշտեյնը:
Նշենք, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, թե Մեծ Բրիտանիան փորձում է միջնորդ լինել Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ:




























