Օգոստոսի 2-ին Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը, այցելելով զինված ուժերի գլխավոր կայան, սայթաքել է, ընկել և կոտրել քիթը:
Tiempos Del Mundo հրատարակչության տվյալներով , դժբախտ պատահարը տեղի է ունեցել այն պահին, երբ թագավորը ավարտել էր շրջայցը եւ պատրաստվում էր մոտենալ լրագրողներին; Չնայած վնասվածքին` նա չի լքել գլխավոր կայանի տարածքը և մասնակցել է գլխավոր շտաբի ղեկավար ադմիրալ Ֆերնանդո Գարսիա Սանչեսի կազմակերպած հանդիպմանը, փոխանցում է «ՎԶ.ru»-ն:
Թագավորը հանդիպում ունի նախատեսած նաև Իտալիայի կառավարության ղեկավար` Մարիո Մոնտիի հետ:
Ինչպես նկատում է «Դնի.ru»-ն, 74-ամյա թագավորը մեկ անգամ չէ, որ հայտնվում է զավեշտալի պատմության մեջ, որը հանգեցրել են վնասվածքների: 1995 թ-ին միապետը վնասվածք էր ստացել դահուկասահքից վերադառնալու ժամանակ: 1998 թ-ին նա աչքի վնասվածք է ստացել Շվեյցարիայում որսի ժամանակ, ինչի պատճառով ստիպված է եղել օգտագործել աչքի կաթիլներ եւ կրել մուգ ակնոցներ:




























