Ավստրալիացի ամենանշանավոր ավազակ Նեդ Քելիի ժառանգները կախաղան բարձրացվելուց 130 տարի անց կստանան երեք ոստիկան սպանած ավազակի ոսկորները: Վիկտորիա նահանգի գլխավոր դատախազ Ռոբերտ Քլարկը հայտնել է, որ ավազակի ոսկորները կփոխանցվի ընտանիքին հողին հանձնելու համար, այլ ոչ թե թանգարանում ցուցադրելու, հայտնում է BBC-ն:
Որոշումը կայացվել է երկար քննարկումներից հետո, թե ում պետք է հանձնվի ավազակի ոսկորները: Hարազատների բացի, ավազակի ոսկորները ստանալու համար պայքարում էր նաեւ տարածքում շինարարություն իրականացնող ընկերությունը, որտեղ նախկինում գտնվում էր Pentridge բանտը: Քելիի ոսկորները գտնվել են բանտին պատկանող գերեզմանոցի տարածքում: Սեփականատերը ցանկանում էր թանգարան կամ հիշատակի վայր բացել, որտեղ կցուցադրվեին ոսկորները, հայտնում է ABCNews-ը:
Բանկերի նշանավոր կողոպտչի գանգն այդպես էլ չի հայտնաբերվել, այն բանից հետո, երբ այն ցուցափեղկից անհետացել է 1978 թ-ին:
Քելին հռչակվել էր բանկերի` հանդուգն թալաններով: Դեռեւս կյանքի ընթացքում նրա մասին բալադներ են հորինվել, որոնցում նա ներկայացվել է, որպես ազնիվ ավազակ եւ գաղութատերերի դեմ պայքարող:




























