Արիզոնայի համալսարանի գիտնականները դեպրեսիայի բուժման յուրօրինակ միջոց են գտել: Այդ հարցում մարդկանց կօգնի սովորական վրանը: Միայն թե այնտեղ պետք է հատուկ ձեւով պառկել: Գլուխը պետք է դրսում լինի, մարմինը` ներսում, գրում է argumenti.ru-ն:
Այդպիսով, գլուխը հով կմնա, իսկ վրանի ջերմաստիճանը, նաեւ` մարմնի, կբարձրանա: Դա օգնում է ուղեղում քիմիական միացության վերականգնմանը: Նման թերապիայի տեւողությունը 2 ժամ է:
Գիտնականները որոշել են ուշադրություն դարձնել այդ ջերմային միջոցին այն բանից հետո, երբ որոշ հիվանդներ սկսել են պատմել, որ իրենց լավ են զգացել սաունա այցելելուց հետո:




























