Օգոստոսի 2-ին աֆղանական ոստիկանության սպան Ուրուզգան նահանգի Խաս Ուրուզգան վարչական շրջանում գնդակահարել է 11 խաղաղ բնակչի:
Տեղական ոստիկանության ազգությամբ խազար հրամանատարը հրամայել է իր զինյալներին տներից դուրս բերել Մատակզայ բնակավայրի բնակիչներին , որտեղ մեծամասամբ բնակվում են աֆղան-փուշտուներ եւ գնդակահել է նրանց: Դրանից հետո նա հրդեհել է սպանվածների տները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն` հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:
Մի քանի օր առաջ թալիբները սպանել են Շուդժայ Խազարի ջոկատից 2 խազար զինյալների` նրանց մեղադրելով գաղութարարներին ծառայելու մեջ, եւ որպես պատասխան , վերջինս էլ խաղաղ բնակչությանը գնդակահարել է թալիբների հետ կապի համար:
Վարչական շրջանի պաշտոնյաներն ու տոհմային առաջնորդները վստահեցնում են , որ տեղական ոստիկանության ստորաբաժանումը գլխավորած մարդասպանը բոլորվին անվերահսկելի էր: Նրանց խոսքերով, նա նախկինում էլ է սպանել խաղաղ բնկչությանը, բայց օտարերկրյա զորամիավորումների հետ ունեցած լավ հարաբերությունները միշտ փրկել է նրան:



























