ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ է շնորհավորել Լոնդոնի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած ամերիկացի մարմնամարզուհիներին։ Detroit Free Press-ը տեղեկացնում է, որ ամերիկյան նշանակալից հաղթանակի կապակցությամբ տոնական տրամադրությունը է, նույնիսկ թիմի մարզիչը մի քանի այլ թիմերի մարզիչների հետ փոքրիկ տոնակատարություն է կազմակերպել այս կապակցությամբ։ Մարզիչ Ջոն Գեդդերտը փոստով գրել է .«Մենք մի շիշ հայկական կոնյակ խմեցինք, մինչեւ թիմը շփվում էր լրագրողների հետ»։

Նշենք, որ ԱՄՆ սպորտային մարմնամարզության կանանց հավաքականը ոսկե մեդալ է շահել թիմային բազմամարտում։ Սա 21-րդ դարի նրանց առաջին ոսկե մեդալն է, քանի որ նախորդը նրանք շահել էին 1996թ. Ատլանտայում։

Տեղեկացնենք, որ արծաթե մեդալի են արժանացել Ռուսաստանի, իսկ բրոնզին՝ Ռումինիայի հավաքականները։