Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին իր խորհրդական է նշանակել նախկին վարչապետ Քամալ ալ-Գանզուրիին: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Յասիր Ալին:
Քամալ ալ-Գանզուրին կառավարության ղեկավար էր նշանակվել 2011 թ-ի աշնանը` Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհրդի կողմից եւ մնացել է այդ պաշտոնին մինչ «անցումային փուլ»-ի ավարտը, երբ 2012 թ-ի հունիսի 30-ին զինվորականները ղեկավարությունը հանձնել են նոր նախագահ Մուհամեդ Մուրսիին:
Եգիպտոսի խորհրդարանը բազմիցս փորձել է անվստահություն հայտնել ալ-Գանզուրիի կառավարությանը, սակայն ամեն անգամ զինվորականների որոշմամբ վերջինս պահպանել է իր պաշտոնը:
Մինչ նոր վարչապետի` Խիշամ Քանդիլի նշանակումը, ալ-Գանզուրին շարունակում էր ղեկավարել կառավարությունը:



























