Աշակերտների ծաղրի հետեւանքով ինքնասպանված 14-ամյա դեռահասի հայրը մտադրվել էր դպրոցում զանգվածային սպանդ իրականացնել: Ոստիկանները ձերբակալել են Կալիֆոռնիայի համալսարանի ադյունկտ-պրոֆեսոր Ռայներ Ռեյնշեյդին, ով մեղադրվում է հինգ հրկիզումներ իրականացնելու մեջ:

48-ամյա դասախոսի կողմից հրկիզումներն իրականացվել են ուսումնական շենքերում, փոխտնօրենի տանը եւ այգում, որտեղ կախվել էր նրա որդին: Դրանից հետո դեղագործության պրոֆեսորը որոշել էր զանգվածային սպանդ իրականացնել:

Պրոֆեսորի որդուն բռնել էին դպրոցի խանութից փոքր գողություն կատարելու ժամանակ եւ պատժել` ստիպելով մաքրել սեղանները լանչից հետո: 2012թ. մարտին տղան կախվել էր: Հայրը մահվան մեջ մեղադրել էր դպրոցի ղեկավարությանն ու համադասարանցիներին, սակայն ոստիկանությունն այլ կարծիք ուներ: