Հայաստանի արտադրական ձեռնարկություններում 2012թ.տեղի է ունեցել 65 դժբախտ պատահար, որից տուժել է 67 մարդ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նշենք, որ 2010 թ. տեղի էր ունեցել 59 դժբախտ պատահար` 59 տուժածով: Սակայն մահացածների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է` 6 մահ 2010-ի ն8-ի համեմատ:

Նշենք, որ դժբախտ պատահարների ռեկորդը տեղի է ունեցել 2006 թ.` 94 պատահար, որից 100 տուժած, որից 17 զոհ:

Պատահարների 90 %-ից ավելին տեղի է ունենում Երեւանում եւ Սյունիքի հանքարդյունաբերական ձեռնարկություններում: Այսպես` 2011 թ. 65 պատահարից 23-ը Սյունիքում էր, 34-ը` Երեւանում:

Դժբախտ պատահարների հետևանքով 2011 թ. 5  մարդ դարձել է 3-րդ խմբի հաշմանդամ (2-ը` ք.Երեւանում, 3-ը` ՀՀ Սյունիքի մարզում), որոնցից 1-ը կին (ք.Երեւան):