Չինացի 17-ամյա դեռահասը ընկերուհու հետ վիճաբանությունից հետո մորթել է 8 մարդու։ Правда.Ру-ն տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝ Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Ֆուշուն քաղաքում։ Լի ազգանունով պատանին ներխուժել է ընկերուհու տուն, ում հետ ավելի վաղ վիճել է, վիրավորել ընկերուհու երկու ազգականներին, ապա դուրս եկել փողոց ու սկսել դանակով հարվածներ հասցնել պատահական անցորդներին։

Հարձակման արդյունքում ստացած վերքերից մահացել են աղջկա ազգականներն ու 6 անցորդներ։ Եվս 5-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ոստիկանությունը ձերբակալել է պատանուն։